Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները

Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները:

 

Մեծ Բրիտանիայում կատարել են ձեռքի փոխպատվաստման առաջին վիրահատությունը:

 

Բելգիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստման վիրահատություն կատարվեց: Բելգիացի մի մարդու դեմքը փոխպատվաստեցին նոր մահացած դոնորից ստացված փոխպատվաստով: Այդ վիրահատությունը եզակի է նրանով, որ պացիենտին փոխպատվաստել էին ոչ միայն դեմքի մաշկը, այլև դեմքի որոշ ոսկրեր:

 

Թուրք բժիշկներին ևս հաջողվել է տրանսպլանտոլոգիայի ոլորտում նորարարություն կատարել: Նրանք միանգամից չորս վերջույթների փոխպատվաստում են կատարել: Վիրահատության ընթացքը տևել է ավելի քան 20 ժամ, որին մասնակցել են մոտ 50 բժիշկ ու բուժաշխատող:

 

Ավստրիայում դեղագործական ընկերությունը ստեղծել է պարկինսոնիզմի դեմ նոր պատվաստանյութ: Պատվաստանյութը ստեղծած գիտնականների կարծիքով, այն Պարկինսոնի հիվանդության բուժման առումով հսկայական ներուժ ունի: 

 

Իսկ ԱՄՆ-ում գիտնականները հայտնաբերել են գենը, որը պատասխանատու է վնասվածք ստանալուց հետո սթրեսային խանգարման համար:

 

Կալիֆոռնիայում Հետազոտական կենտրոնի կենսաբանները ստեղծել են սուպերհակամարմին, որը կարող է ոչնչացնել գրիպի բոլոր շտամները: Այդպիսով, կարելի է արդեն համարձակ խոսել գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծման մասին:

 

Ֆլորիդայում համալսարանի գիտնականները բացահայտել են գենը, որն անվանել են երջանկության գեն, քանի որ այն պատասխանատու է կանանց մոտ երջանկության զգացումի համար:

 

Ճապոնացի գիտնականները մշակել են հատուկ ժապավեն, որն անցկացնում են ատամների վրա կարիեսը կանխարգելելու համար:

 

Իսրայելի գիտնականները նոր մեթոդ են ստեղծել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ոլորտում, չարորակ նորագոյացությունը սառեցնելու միջոցով: 

 

Դանիացի դեղագործները նոր պատրաստուկ են ստեղծել ալկոհոլիզմի դեմ պայքարելու համար: Դեղպատրաստուկը հնարավորություն է տալիս ընդունած սպիրտի քանակը  նվազեցնել մի քանի անգամ: Այս դեղորայքը Եվրոպայում վաճառքում կլինի արդեն 2013 թվականից: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. obozrevatel.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ